Իմ վերլուծության համաձայն՝ Արևմուտքի նպատակը ոչ միայն Ռուսական ուղղափառ եկեղեցին է, այլև հայ-ռուսական բարեկամության և դաշնակցության հիմքերը ճեղքելը։ Եվրոպական կառույցները, իմ կարծիքով, Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի ներկայացուցիչների դեմ կոմպրոմատներ են պատրաստում՝ իբրև դրանք ռուսական եկեղեցու սպասավորներ են, որոնք խառնվում են Հայաստանի ներքին գործերին։
Այն դեպքում, երբ որ նույն Արևմուտքի ներկայացուցիչները ամենաբարձր մակարդակով բացահայտ խառնվում են ընտրական քարոզչությանը, բացահայտ աջակցում են թեկնածուներից մեկին (տվյալ դեպքում՝ գործող վարչապետին), և դրանով իսկ ապացուցում են, որ նրանք ոչ թե ժողովրդավարության ու հայ ժողովրդի ազատ կամքի արտահայտման կողմնակից են, այլ այստեղ կռվում են ռուսական ազդեցության դեմ։
Իմ համոզմամբ՝ Ռուս ուղղափառ եկեղեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարևոր օղակներից է։ Շարմազանովը նաև հիշեցնում է, որ Հայ առաքելական եկեղեցու բարձաստիճան հոգևորականների նկատմամբ ճնշումները հիմնականում ուղղված են այն սրբազաններին, ովքեր հայ-ռուսական բարեկամության ջատագովներ են։
Չեմ բացառում, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անցնելու է վեհափառին հեռացնելու գործընթացին։ Ինչպես ես շատ եմ ասել, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը» ունեցել է գլխավոր նպատակ՝ փոխելու Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը։ Այս մասին հստակ հայտարարել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով այն ժամանակվա խորհրդական Ջոն Բոլթոնը՝ պարզ նշելով, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը պետք է հրաժարվեն իրենց պատմական կաղապարներից։
Իմ տեսակետով՝ Եվրոպական միությունը ոչ միայն չի մտածում, այլև չի ակնկալում Հայաստանին լինել ԵՄ-ում։ ԵՄ պաշտոնյաները բացահայտ հայտարարում են իրենց նպատակը Հարավային Կովկասում ռուսական ազդեցության ի չիք դարձնելն է։