Հայաստանի տղամարդկանց թենիսի հավաքականը Դևիսի գավաթի Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի 3-րդ տուրում 2։1 հաշվով հաղթել է Իսլանդիայի թիմին։
Գավաթի խաղարկությունը տեղի է ունենում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում, որտեղ մրցում են Հայաստանի, Անդորրայի, Սան Մարինոյի, Մալթայի, Ալբանիայի և Իսլանդիայի հավաքականները։
Հայաստանի թիմի կազմում մենախաղում հաղթանակ տարավ Դավիթ Պողոսյանը։ Միքայել Ավանեսյանը զիջեց իր մրցակցին։ Զուգախաղում թիմին հաղթանակ բերեցին Սամվել Աղայանն ու Դավիթ Պողոսյանը։
Նախորդ տուրերում մեր ընտրանին նույնպես հաջող հանդես է գալիս՝ պարտության մատնելով Անդորրայի (3:0) և Սան Մարինոյի (2:1) հավաքականներին։ Այդ հանդիպումներում Դավիթ Պողոսյանը նույնպես հաղթել էր մենախաղում, իսկ Ավետիք Ղազարյանը վնասվածքի պատճառով պարտվել էր։ Զուգախաղում հաղթանակ էին ապահովել Սամվել Աղայանն ու Միքայել Ավանեսյանը։