Արագածոտնի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ է տուժել

Արագածոտնի մարզում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում, տեղի է ունեցել ավտոբուսի վթար։ Ժամը 12։00-ի սահմաններում բախվել են «Mercedes Sprinter» և «Hyundai County» մակնիշի ավտոմեքենաները։

«Hyundai County» մակնիշի ավտոմեքենայում գտնվում էր մոտ 18 ուղևոր, որոնք «Տելակ» ամառային ճամբարից Կարին գյուղ էին ճանապարհորդում։

Վթարի հետևանքով 3 մարդ է տուժել։ Տուժածներից երկուսին տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, մեկին՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Այս պահին քննչական վարչությունում բացվել է քրեական գործ։ Պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների անձնական տվյալները։